
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի՝ 57-ամյա քաղաքացի է մահացել: «Ռուսարմինֆո»-ի հաղորդմամբ, նա պատրաստվում էր դստեր հետ մեկնել Հայաստան:
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ժամը 3-ի սահմաններում, մեկնման սրահում:
«Տղամարդը վատ է զգացել, նրան տեղափոխել են բուժկետ, բայց փրկել չի հաջողվել: Նա մահացել է սրտի սուր անբավարարության հետևանքով»,-հայտնել են օդանավակայանի աշխատակազմից:
Տղամարդը մինչև օգոստոսի 14-ը բուժվել է Օնկոլոգիական հիվանդանոցում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին