Նարեկ Հախնազարյանը եղբոր հետ ելույթ կունենա Աստանայում
«Վաղը առանձնահատուկ համերգ է լինելու ինձ համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։
«Եղբորս՝ հրաշալի դիրիժոր և երաժշիտ Տիգրան Հախնազարյանի հետ առաջին անգամ ելույթ կունենանք Աստանայի Էքսպո 2017-ի շրջանակներում»,- գրել է երաժիշտը։
Նա հայտնել է նաև, որ համերգի ընթացքում կհնչեն Սեն-Սանսի, Չայկովսկու, Շորի և Խաչատրյանի ստեղծագործությունները։
Համերգը նվիրված է կարկառուն երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչի հիշատակին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին