Ռումինիա-Հայաստան խաղի տոմսեր գնելու համար հայ երկրպագուներին անձը հաստատող փաստաթուղթ է անհրաժեշտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է. «Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 1-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-19:00, և սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ից մինչև հանդիպման մեկնարկը Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի՝ հայ երկրպագուների համար հատկացված տոմսարկղից: Տոմսարկղի վրա կլինի ցուցանակ՝ «Հայ երկրպագուներին հատկացված սեկցիայի տոմսերի վաճառքի կետ» գրությամբ:
Սկզբնապես հայ երկրպագուների համար վաճառվելու են մարզադաշտի N 126 սեկցիայի տոմսերը: Տոմսերի վաճառքի թվից ելնելով՝ հայկական կողմին կարող են տրամադրվել նաև 125, 355 և 357 սեկցիաները: Տոմսերի արժեքն է 15 լեյ (Ռումինիայի դրամական միավոր): Տոմսերը գնելիս անձ հաստատող փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին