Երգչուհի Սիրուշոն Վերնիսաժի աշխատակիցների 40 հազարական դրամ է բաժանել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ։ Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։
Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել։ Առևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և երգը, և հոլովակը, և հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան