Բենզալցակայանները ցածր որակի բենզինը վաճառվում է բարձրի գնով. «Առավոտ»
Վերջերս շուկայի վերահսկողության տեսչությունը մի շարք ոլորտներում, այս թվում նաև նավթամթերքների, լայնածավալ ստուգումներ է իրականացրել։
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել շուկայում։ Օրինակ՝ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը վաճառվում է բարձր որակի բենզինի անվան տակ դիզվառելիքի շուկայում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։
Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ որոշ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը բարձր որակի անվան տակ են վաճառում։
Ըստ Խալիկյանի՝ «դեպքեր ենք արձանագրել, երբ մի հորից, երկու տեսակի բենզին են վաճառում։ Օրինակ՝ հորից, որտեղ ասենք՝ «սուպեր» տեսակի բենզին են լցնում, դա նաև «ռեգուլյար» կամ «պրեմիում» տեսակի անվան տալ են վաճառում»։
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ մոտ 37 տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների դեպքերով արդեն վարչական ակտ է կազմվել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան