Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
Ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել «Խոսրովի անտառ» արգելոցում մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում է, որ ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:
ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո:
Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով
- «ԻԼ-76» օդանավը 5-րդ թռիչքը կկատարի «Խոսրովի անտառի» տարածքում
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
- Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել
- Արարատի զորամասից զինծառայողներ են մասնակցում «Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
- Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան