Թունավորված հավկիթներ են հայտնաբերվել նաև Գերմանիայում
Գերմանիայում շուրջ 11 միլիոն հավկիթի մեջ ֆիպրոնիլ կոչվող միջատասպան թույն է հայտնաբերվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
«10,7 միլիոն, սա Գերմանիայում այն հավկիթների քանակն է, որոնց մեջ հայտնաբերվել է ֆիպրոնիլ»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ֆիպրոնիլի հետքերով հավկիթներ են հայտնաբերվել 15 պետություններում։ Այս քիմիկատն օգտագործվում է ոջիլների և այլ պարազիտների դեմ պայքարի համար։ Մարդու օրգանիզմում ֆիպրոնիլի կուտակման դեպքում կարող է վնասվել լյարդը, երիկամներն ու վահանագեղձը։