Նախագահների հանդիպումը խանգարել փորձած ակտիվիստուհուն հարցաքննել են
«Ֆեմեն» շարժման ակտիվիստուհի Անժելինա Դիաշը, ով ձերբակալվել էր Ուկրաինայի ու Բելառուսի նախագահների հանդիպումը խանգարելու փորձի համար, հարցաքննվել է:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նա Կիևի ոստիկանություն է եկել աֆրիկացի աբորիգենի հագուստով, զինված նիզակով:
Շարժման ղեկավարներից մեկը բացատրել է, որ հագուստը խորհրդանշական իմաստ ունի:
«Ուկրաինան, որտեղ մարդուն դատում են խաղաղ ակցիայի համար, բարբարոսական երկիր է»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան