Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու. «Հրապարակ»
Սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոնը ստանձնելուց օրեր առաջ Ախթալա է մեկնել՝ մասնակցելու նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը, որին մասնակցել են նաև Էդուարդ Շարմազանովը, Խաչիկ Ասրյանը։ Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել, սգո արարողություններից հետո նա վերադարձել է կալանավայր, որտեղ գտնվում է արդեն 5 տարի (դատապարտվել է 12 տարի ազատազրկման)։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Սահակյանից թերթը հետաքրքրվել է՝ զրուցե՞լ են Խաչիկյանի հետ։ Պարզվել է՝ գործնական հարցեր չեն քննարկել և չէին էլ կարող, քանի որ ինքն այդ պահին դեռ նշանակված չէր՝ հրամանը եղել է օգոստոսի 9-ին, իսկ Խաչիկյանի մայրը մահացել է հուլիսի 25-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում