ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին:
«Գազեռտա.ռու»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը կմեկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Վերջնական եռյակը կհրապարակվի սեպտեմբերի կեսին: Մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 23-ին:
Հավակնորդների ցուցակում են՝
Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»)
Կառլո Անչելոտի («Բավարիա»)
Անտոնիո Կոնտե («Չելսի»)
Լուիս Էնրիկե («Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ)
Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի)
Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո»)
Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական)
Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ»)
Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»)
Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)
Տիտե (Բրազիլիայի հավաքական)
Զինեդին Զիդան («Ռեալ»)