ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց
Կառավարության այսօրվա նիստում 1995 թ. ծնված Ց. Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչ: Որոշման նախագծում նշվում է, որ վանաձորցի երիտասարդն ընդունվել է «Նյու Յորք համալսարանի» մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով:
Ց. Ղուկասյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա-րության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
Նա մինչ այս ավարտել է Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի բակալավրիատը և 2017թ. «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագրի շրջանակներում արժանացել է Նյու Յորք համալսարանի Համակարգչային գիտություններ մասնագիտությամբ մագիստրոսական կրթաթոշակին: Ուսումնառության ավարտը նախատեսվում է 2019 թվականի աշնանը:
Ֆուլբրայթ-Հովնանյան ուսանողական ծրագիրը հովանավորում է Հայաստանի քաղաքացիների մագիստրոսական կրթությունը ԱՄՆ համալսարաններում: Ֆուլբրայթ-Հովնանյան ուսանողական ծրագիրը նորաստեղծ ծրագիր է և ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության ու Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի կողմից: Ծրագրի համակարգողը ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժինն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները