2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներն՝ ըստ Forbes-ի
Forbes ամսագիրը կազմել է 2017 թվականի ամենից բարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ բարձր վարձատրվող դերասանուհիների ցանկում առաջատարը 28-ամյա Էմմա Սթոունն է: Նա վերջին 12 ամսում 26 մլն դոլար է վաստակել: Հունվարին կայացել էր Սթոունի գլխավոր դերակատարմամբ «Լա-լա Լենդ» ֆիլմի պրեմիերան, որի համար դերասանուհին «Օսկարի» է արժանացել:
Երկրորդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ 25.5 մլն եկամուտով: Ամսագրի տվյալներով՝ նրա եկամտի մեծ մասը կազմում են Emirates, Smartwater և Aveeno ընկերությունների գովազդներից ստացված հոնորարները:
Առաջատար եռյակը եզրափակում է Ջենիֆեր Լոուրենսը՝ 24 մլն դոլարով: Դերասանուհին զբաղվում է Dior ապրանքանիշի առաջխաղացմամբ:
Առաջատար տասնյակում են հայտնվել Մելիսա Մաքքարթնին, Միլա Կունիսը, Էմմա Ուոթսոնը, Շարլիզ Թերոնը, Էմի Ադամսը, Քեյթ Բլանշետը և Ջուլիա Ռոբերտսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան