Սեպտեմբերի երկրորդ կեսին տոմսերի գները կտրուկ անկում են ապրելու. ՔԱԳՎ պետ
Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի թանկացումը կապված է նախատեսված քանակից ավելի պահանջարկի հետ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Ավիաընկերությունների կողմից նախատեսված քանակից ավելի պահանջարկի դեպքում փորձում են օպերատիվ ձևով լուծում տալ սրան: Այս գործընթացը շարունակական է, մենք ամեն օր կապի մեջ ենք, այսօր էլ որոշ արձագանքների ենք սպասում հավելյալ չվերթների իմաստով»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականության վրա ՔԱԳՎ ներազդելու հնարավորությանը, նա ասաց. «Գնային քաղաքականության մասով մենք մշտապես ասել ենք, որ ուղղակիորեն գնային քաղաքականության վրա չենք ազդում։ Մենք կարող ենք ունենալ անուղղակի ազդեցություն՝ շնորհիվ մրցակցության ավելացման»:
Նաև հավելեց, որ սեպտեմբերի երկրորդ կեսին տոմսերի գները կտրուկ անկում են ապրելու. «Միանշանակ երկու-երեք անգամ նվազելու են։ Սա սեզոնայնության մասին է խոսում։ Մեր երկրի զբոսաշրջային հոսքերն առավել կտրուկ են արձագանքում սեզոնայնությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԳՎ. Առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29.3 տոկոսով
- Ավիատոմսերի գները 2017թ. հուլիս և օգոստոս ամիսների համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան