ԱԻՆ. Իրականացվում է օդային հետախուզություն
Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:
ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով
- Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել. «Առավոտ»
- ՀՀ Նախագահին զեկուցվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում խոշոր հրդեհի մարման օպերատիվ իրավիճակը
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
- Հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի առթիվ