Մշակույթի նախարարությունը «ջանք ու նյարդեր» կծախսի թանգարանները հասանելի դարձնելու համար
«Տեղաշարժի սահմանափակ կարողություններով մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամն են, և մեր պատմամշակութային ժառանգությունը, ժամանակակից արվեստը պետք է ծառայեն ու հասանելի լինեն այդ մարդկանց: Այստեղ այլ բացատրություններ հնարավոր չէ գտնել»,- ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նախօրեին նախարարության ենթակայությամբ գործող կառույցների տնօրենների հետ հանդիպմանը:
Հանդիպման մանրամասները հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման օրակարգում մշակութային օջախներում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու հարցն է եղել:
Ներկայացված առանձին խնդիրներին ծանոթանալուց հետո նախարարն առաջարկել է ուսումնասիրել բոլոր հնարավորություններն ու, այնուամենայնիվ, լուծումներ գտնել:
«Պատկերացրեք այն մարդու հոգեվիճակը, որը փորձում է մտնել որևէ թանգարան ու չունի դրա հնարավորությունը: Դա սարսափելի է: Այո, այս ամենը ծախսատար է, ժամանակ, ջանք ու նյարդեր է պահանջում, բայց մենք պարտավոր ենք դա անել»,-նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան