Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար
Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող քրիստոնեական տարբեր ուղղություններին պատկանող եկեղեցիները փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը՝ հիշեցնելով, որ 2015 թվականին քրդերի և պետության միջև սկսված բախումների հետևանքով մեծ վնաս էին կրել նաև կրոնական նշանակություն ունեցող շենքերը:
Բախումներից և ավերածություններից հետո 2016 թվականի մարտի 25-ին կառավարությունը Սուրի մեծ մասը պետության օգտին օտարելու որոշում էր կայացրել: Օտարման է ներկայացված եղել նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկող հայց էր ներկայացրել Վերաքննիչ դատարան: Դատարանը կառավարության որոշումը դադարեցնելու վճիռ էր կայացրել, սակայն դատական գործընթացը դեռ շարունակվում է:
Նշվում է, որ Սուրբ Կիրակոսն արդեն 3 տարի է՝ փակ է և այնտեղ արարողություններ չեն կատարվում, իսկ տեղի հայ բնակչությունը կրոնական ծեսերի համար այլ եկեղեցի չունի:
Տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, գրեթե ամբողջությամբ փակ է: Եկեղեցու հիմնադրամի ղեկավարները մի քանի ամիս առաջ հատուկ թույլտվությամբ էին միայն կարողացել եկեղեցի այցելել: Սուրբ Կիրակոսի հիմնական շենքի պատերից բացի մնացած շինությունները վնասված են, ապակիները՝ կոտրված:
Հիմնադրամի ղեկավարությունը բացի ներկայացրած բողոքարկումից կապ է պահպանում պետական կառույցների հետ: Նրանց խոստացել են, որ պետությունը կփոխհատուցի վնասը: Բացի Սուրբ Կիրակոսից իշխանությունները խոստացել են վերականգնել հայկական կաթոլիկ Սուրբ Սարգիս եկեղեցին, որն ամենաշատն էր վնաս կրել:
Հարակից հրապարակումներ`
- Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է
- Դիարբեքիրի ավերված հայկական եկեղեցիներից երկուսը կվերակառուցվեն
- Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի
- The New York Times. Թուրքական կառավարությունը ցանկանում է քանդել Դիարբեքիրի հայկական եկեղեցին
- Agenzia Fides. Թուրքիան քրդերի դեմ արշավելով բռնագրավում է Դիարբեքիրի եկեղեցիները
- Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը
- Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության մրցանակին
- Դիարբեքիր Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը երկրատև դադարից հետո կրկին ղողանջեցին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան