Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, հրդեհի հետևանքով այրվել են արգելոցի յուրահատուկ տարածքի հարյուրավոր հեկտար տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1.8 հազար, որոնցից 24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաև գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլն:
Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը նշել է. «Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ: Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատև ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում: Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»:
Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է սոցիալական ներդրումների և Հայաստանի փոքր քաղաքների` Դիլիջանի և Մասիսի, տարածքների համալիր զարգացման ծրագրերի իրականացումը:
AFFA հիմնադրամը նպատակ ունի պետական մարմինների, տեղական համայնքների և բնակիչների աջակցությամբ բարելավել քաղաքային միջավայրը և ստեղծել մարդկանց կյանքի հարմարավետ պայմաններ այդ քաղաքներում:
Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականից AFFA հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում ստեղծվել են և հաջող գործունեություն են ծավալում Մասիսի զարգացման հիմնադրամը և Երիտասարդական կենտրոնը, կանոնավոր իրականացվում են մի շարք քաղաքային սոցիալական և մշակութային միջոցառումներ, կրթական և մշակութային ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում երիտասարդական նախագծերին և նախաձեռնություններին:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
- Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել. «Առավոտ»
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան