Կառլեն Մկրտչյանը միացել է «Փյունիկին»
Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ թիմում։
Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» հանդես է եկել 2008-2011, 2014-2015 թթ։
2011-2013 թթ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», 2013-2014, 2015-2017 թթ՝ Մախաչկալայի «Անժիում»։
2010թ-ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։
2010-ին Կառլենը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։