
Կիևը Այվազովսկու կտավների միջազգային հետախուզում է հայտարարել
Ուկրաինան հայտարարել է երկրի թանգարանային ֆոնդից 52 գեղանկարների միջազգային հետախուզման մասին, դրանց մեջ են նաև Այվազովսկու աշխատանքները, որոնք Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո փոխանցվել է Սիմֆերոպոլի արվեստի թանգարանին։
Այս մասին գրում Rusarminfo-ն՝ հղում անելով ուկրաինական իրավապահ մարմիններին։
Հետախուզման մեջ գտնվող նկարների շարքում են Հովհաննես Այվազովսկու, Իսահակ Լևիտանի, Իվան Շիշկինի և այլ նկարիչների աշխատանքները։
Դրանց մոտավոր արժեքը, ըստ ուկրաինական կողմի, կազմում է 1.324 մլն դոլար: