Հաղթանակ թաղամասի բնակիչներն ահազանգում են. Աղբավայրի այրումից գարշահոտություն է տարածվում
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչների մեծ մասը հատկապես երեկ երեկոյան ժամերին գարշահոտության պատճառով փակել էին դռներն ու պատուհանները, մտել իրենց տները: Բանն այն է, որ մեկամսյա դադարից հետո երեկ վերսկսվել է Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերին հարակից մոտ 10 հեկտար տարածքով աղբավայրի մասնակի այրումը:
«Դա ոչ միայն բնապահպանական այլ նաև մարդու կյանքի և առողջությանը միտումնավոր վնաս պատճառել և համատարած բնակչության թունավորել է, որը քրեորեն դատապարտելի արարք է:
Պատուհան բացել չէր լինում, գարշահոտություն էր տարածված»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հաղթանակ թաղամասի բնակիչ Արմեն Եփրեմյանը:
Նրա խոսքով, երեկ երեկոյան՝ ժամը 23-ին մոտ զանգահարել է 1-08՝ քաղաքապետարանի թեժ գիծ ու ներկայացրել բողոքը:
«Ինձ հետ կապ հաստատեց պատասխանատու անձը՝ ասելով, որ ջոկատ կգա ուսումնասիրելու խնդիրը: Գնացի աղբավայր, մուխն այնքան թանձր էր, որ տեղ-տեղ ճանապարհը չէր երևում: Հետ զանգեցի, ասաց՝ հիմա գիշեր է առավոտյան հանդիպենք, քննարկենք»,-պատմեց բնակիչը:
Այսօր առավոտյան հանդիպեցինք աղբավայրում, կար և մխացող, և բաց կրակ, սարսափելի հոտ:
«Բնակիչներին ասացին, որ մեկ ամիս առաջ հրդեհը մարվել էր: Քանի որ աղբի տակից գազեր են դուրս գալիս, այն սկսում է այրվել: Միակ ելքը հողով ծածկելն է, ցույց տվեցին հողի երկու կույտ, որոնք կարող են ծածկել շատ փոքր տարածք: Խոստացան՝ եկող շաբաթվա ընթացքում հիմնական օջախները չեզոքացնել: Բայց սա պահանջում է ազգաբնակչության կողմից վերահսկում և շարունակական մոնիտորինգ, որպեսզի խնդիրը լուծում ստանա: Ցավն այն է, որ աղբավայրը շահագործվում է և շահագործվելու է չնայած աղետալի վիճակին»,-ասաց Արմեն Եփրեմյանը:
Լուսանկարները՝ Արմեն Եփրեմյանի:
Հարակից հրապարակումներ`
- Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները
- Հաղթանակ թաղամասում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ջոկատներն ուժեղացվել են
- Աղբավայրի հրդեհը տարածվում էր Հաղթանակ թաղամասի տներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին