
ԱԺ փոխնախագահ. Շրջադարձային ակնկալիքներ չունեմ Նյու Յորքում կայանալիք հանդիպումից
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ սպասելիքներ չունի սեպտեմներին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: Այս մասին նա հայտարարել է ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո:
«Շրջադարձային ակնկալիքներ չունեմ նախարարների հանդիպումից, որովհետև տեսանելի չեն կառուցողական միտումներ Ադրբեջանի կողմից: Որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի լինի, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդելու է հայկական դիրքորոշումը: Իսկ հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է, պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման, շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց: