Բարսելոնայում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմություն մեջ, ինչի հետևանքով 13 մարդ է զոհվել, ավելի քան հարյուր մարդ ստացել է վնասվածքներ:
Ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Ըստ աղբյուրի, զոհերի ու վիրավորների թվում են 24 երկրների քաղաքացիներ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Պակիստանի, Ֆիլիպիների, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի , Ալժիրի: Զոհվածների թվում նաև երեխաներ կան:
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Իսպանիայում ՀՀ դեսպանատունը ճշտում է Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների թվում հայերի ու Հայաստանի քաղաքացիների առկայությունը: