Իսլամիստներից փախած հայ ընտանիքը պատմել է իրենց տանջանքների մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող Սիրիական Ռաքքա քաղաքում ապրած հայ ընտանիքը պատմել է տանջանքների մասին:
«Մենք հարկ էին վճարում իսլամիստներին, որը հայտնի է որպես jezyah: Դա անհրաժեշտ էր, մեզ փրկելու և պատժից խուսափելու համար: Եթե մենք նրանց պահանջները չկատարեինք, ապա պատժվելու էինք նրանց կանոնների համաձայն»,-«Ռուսարմինֆո»-ին պատմել են ընտանիքի անդամները:
Նրանք հագնվել են այնպես, ինչպես պահանջել են գրոհայինները՝ ծածկելով մարմնի գրեթե բոլոր մասերը:
«Մի քանի ամիս անց մեզ մոտ ոչ ուտելիք էր մնացել, ոչ ջուր, հոսանքն էլ պարբերաբար անջատում էին: Այստեղ հրթիռներ էին թռչում, բոլոր պատուհաններն ու դռները կոտրված էին: Մենք թաքնվում էինք նկուղում»,-պատմել է հայկական ընտանիքը:
Մոտ մեկ ամիս առաջ ընտանիքը կարողացել է փախչել Ռաքքայից, հասնել ու հաստատվել քաղաքից ոչ շատ հեռու մի բնակավայրում, որը գտնվում է սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո: