Լևոն Արոնյանն առաջատարն է Grand Chess Tour-ի չորրորդ փուլի ընդհանուր հաշվարկում
Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ շրջանաձև մրցակարգով խաղացել են կայծակնային շախմատի երկու շրջաններից առաջինը:
ՀԱՕԿ լրատվական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը 6.5 միավորով առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը:
Կայծակնային մրցաշարի աղյուսակն առաջին շրջանից հետո. 1. Սերգեյ Կարյակին՝ 8 միավոր, 2. Լևոն Արոնյան՝ 6.5, 3. Հիկարու Նակամուրա՝ 5.5, 4. Յան Նեպոմնյաշչի՝ 5, 5. Լե Կուանգ Լյեմ՝ 4, 6-8. Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ, Ֆաբիանու Կարուանա՝ 3.5-ական, 9. Լենյեր Դոմինգես՝ 3, 10. Դավիթ Նավարա՝ 2.5:
Մրցաշարային աղյուսակն ընդհանուր հաշվարկում (արագ և կայծակնային). 1. Լևոն Արոնյան՝ 18.5 միավոր, 2. Հիկարու Նակամուրա՝ 16.5, 3. Սերգեյ Կարյակին՝ 16, 4. Յան Նեպոմնյաշչի՝ 15, 5. Ֆաբիանո Կարուանա՝ 14.5, 6-7. Լե Կուանգ Լյեմ, Լենյեր Դոմինգես՝ 12-ական, 8-9. Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ՝ 10.5-ական, 10. Դավիթ Նավարա՝ 9.5:
Այս գիշեր կկայանա երկրորդ շրջանը:
Կայծակնային շախմատում հաղթանակին տրվում է 1 միավոր, ոչ-ոքիին՝ 0,5:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողն է
- Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կասպարովի հետ Grand Chess Tour-ում
- Լևոն Արոնյանը և Գարրի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին
- Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը վերջին տուրում պարտվել է
- Հաջողություններիս մեջ ներդրում է ունեցել մայրս. Արոնյան
- Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում
- Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում բարձրացել է 2-րդ հորիզոնական