Թուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրել
Նախօրեին թուրքական «KanalD» հեռուստաալիքով ցուցադրվել է ռուսական արտադրության «Պահապանները» ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որը թուրք հանդիսատեսի մոտ բողոքի ալիք է բարձրացրել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, բանն այն է, որ ֆիլմում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացվել են որպես Հայաստանի մի մասը: Ֆիլմում դերասանների միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ օգտագործվում է «Հայաստանում՝ Արարատ լեռան մերձակայքում» արտահայտությունը:
Ֆիլմի ցուցադրման կապակցությամբ քննադատական հրապարակում է տեղ գտել թուրքական «Aydındlık» թերթում, որտեղ ասվում է թե իբր «KanalD»-ն միլիոնավոր մարդկանց ստիպում է թուրքերեն դուբլյաժով դիտել արտասահմանյան մի ֆիլմ, որը չի ճանաչում «Թուրքիայի տարածքային ամբողջությունը»: Հրապարակումը կրում է «Արարատը Հայաստանին տվեցին» վերնագիրը:
«Պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմի ռեժիսորը ռուսաստանաբնակ հայ Սարիկ Անդրեասյանն է:
Ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Անտոն Պամպուշնին, Սանժար Մադին, Սեբաստիան Սիսակ, Ալինան Լանինան, Ստանիսլավ Շիրինը և այլք:
ֆիլմը պատմում է Սովետական շրջանում ապրող սուպեր հերոսների մասին, որոնք ամերիկյան The Avengers-ի կրկնօրինակներն են։ Նրանք ապրում են սառը պատերազմի տարիներին ու երկար ժամանակ թաքցնում են իրենց ունակությունները։ Սակայն, երկրի համար բարդ իրավիճակը հաշվի առնելով՝ ցուցադրում են իրենց կարողություններն ու սկսում են պայքարել։ Այս հերոսները 30 տարբեր երկրների ներկայացուցիչներ են։
Հարակից հրապարակումներ`
- Նոր՝ ռուս-չինական աղետալի ֆիլմ Սարիկ Անդրեասյանի կողմից
- Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմը Չինաստանում մեկ օրում վաստակել է 0,98 միլիոն դոլար
- Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
- Գյումրիում կայանալու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ դիտումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները