«Ես հրաժարվում եմ ձեր մատուցած պաշտպաններից». Սեֆիլյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությանը հայտարարվեց, որ Սեֆիլյանի համար նոր հանրային պաշտպան է ներգրավվել՝ Մարինե Թովմասյանը։
Դատարանի կողմից ներգրավված նախորդ պաշտպանը՝ Էմիլ Բեգլարյանը, հրաժարվել է ծառայություններ մատուցել, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես հրաժարվել է իր հետ առանձնատեսակցություն ունենալ։ Այս պատճառով էլ Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է նոր պաշտպան ներգրավել։
Դատարանը Սեֆիլյանից հետաքրքրվեց, արդյոք ունի՞ առարկություն պաշտպանի հետ կապված, ինչին ի պատասխան նա ասաց. «Անցած անգամ ես ասել էի, այս անգամ ևս կրկնում, ես հրաժարվում եմ ձեր մատուցած պաշտպաններից, ես ունեմ իմ պաշտպանները։ Իմ պաշտպաններին ապօրինաբար թույլ չեն տալիս պաշտպանել իմ իրավունքները»։
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից
- «Խանգարողը դուք եք, չեք ուզում, որ նորմալ դատաքննություն լինի». Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվեց
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստին պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը սկսվեց փաստաբանի նկատմամբ սանկցիայի կիրառմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան