Երեք հայ ձյուդոյիստ պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը, աշխարհի առաջնությանն ընդառաջ, նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Հունգարիայում մարզվում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը:
Գլխավոր ստուգատեսից անմիջապես առաջ մրցավայրում Հայաստանի թիմին կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Նա կմասնակցի կանանց 52 կգ քաշայինների պայքարին:
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում