Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումն ավարտվել է
Երեկ ժամը 18:00-ին լրացավ փաստաբանների պալատի նախագահի թեկնածունների առաջադրման ժամկետը: Panorana.am-ին Փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովից հայտնեցին, որ առաջադրվել է միայն մեկ թեկնածու:
«17.08.2017թ. ժամը 18:00-ի դրությամբ որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու առաջադրման միջոցով գրանցվել է Արա Գագիկի Զոհրաբյանը»,-հայտնեցին պալատից:
Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանը պալատի գործող նախագահն է:
Այսօրվանից մեկնարկում է քարոզչությունը, այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ը:
Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, այն կմեկնարկի ժամը 09:00-ից և կավարտվի նույն օրը՝ ժամը 18:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյանը փակագծերը չի բացում, Վարոսյանը չի մասնակցում
- Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին
- Փաստաբանների պալատի նախագահ կընտրեն սեպտեմբերի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան