«Չգիտեմ մեզ դեռ էլ ինչ է սպասվում». Բարսելոնայում ապրող հայերն անհանգստացած են
«Բարսելոնայի կենտրոնում այս պահի դրությամբ տրանսպորտը չի գործում»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուզաննա Գալոյանը, ով երկար տարիներ ապրում է իսպանական այդ քաղաքում, ահաբեկչության թիրախ դարձած փողոցից 50 կմ հեռավորության վրա:
Նրա ներկայացմամբ, ոստիկանությունը փակել է բոլոր փողոցները, մետրոն և ավտոբուսները կենտրոնի այդ հատվածում կանգառ չեն անում, ավտոբուս չի անցնում:
«Այս պահին խանութները սկսել են բացվել, մեզ էլ զանգահարեցին, աշխատանքի կանչեցին»,-ասաց նա:
Տեղական լրատվամիջոցները վկայակոչելով, Ռ. Գալոյանն ասաց, որ վիրավորներից 23-ի վիճակը շատ ծանր է:
«Անցած գիշեր՝ ժամը մեկին Քամբրիլս քաղաքում էլ ահաբեկչություն է կատարվել, զոհեր չկան, միայն վիրավորներ, հինգ ահաբեկիչների ոստիկանությունը կարողացել է ոչնչացնել: Չգիտեմ ինչ է կատարվում, չգիտեմ մեզ դեռ էլ ինչ է սպասվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Քամբրիլսում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է վեց քաղաքացի և մեկ ոստիկան: Այդ քաղաքում տեղի ունեցածը կապվում է Բարսելոնայի ահաբեկչության հետ:
Հարակից հրապարակումներ`
- Բարսելոնայում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
- Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում