Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Իսպանիայի զբոսաշրջային սրտում` Բարսելոնա քաղաքի Լա Ռամբլա փողոցում բեռնատար մեքենան մխրճվել է բազմության մեջ: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհվել է 13 մարդ, վիրավորվել մոտ երկու տասնյակ:
Տեղի ունեցածն իշխանությունները որակել են որպես ահաբեկչություն: Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել, նրան որոնում են:
«Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, տեղի ունեցածից հետո զինված երկու անձ ներխուժել է մոտակա ռեստորաններից մեկը: Սակայն այս պահին հստակ չէ միջադեպերի միջև կապը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում