Իսպանիայում չորրորդ կասկածյալն է ձերբակալվել
Իսպանիայի հյուսիսարևելյան մասում ահաբեկչական հարձակումների հետ կապ ունենալու կասկածանքով չորրոդ մարդն է ձերբակալվել: Գրում է «Ռոյթերզ» գործակալությունը: Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել 130-ը:
Հիշեցնենք, որ Լա Ռամբլա փողոցում մարդկանց բազմության մեջ մխրճված ավտոմեքենայի ղեկին եղել է 28-ամյա Դրիս Օուքաբիրը, ով ծնվել է Մարոկոյում: Նրա 18-ամյա եղբայրը ևս կասկածյալների թվում է:
Իսպանիայի Քամբրիլս քաղաքում ոստիկանությունը ոչնչացրել էր հարձակում գործած 5 անձանց: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետ
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին
- «Չգիտեմ մեզ դեռ էլ ինչ է սպասվում». Բարսելոնայում ապրող հայերն անհանգստացած են
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին
- Բարսելոնայում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
- Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում