Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Իսպանիայի Ֆելիպե Զ թագավորին` օգոստոսի 17-ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և հոգևոր դասի անունից վշտակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին, իշխանություններին և բարեսեր ժողովրդին:
«Դատապարտելով Աստծո արարածի կյանքի դեմ այսօրինակ հանցավոր ոտնձգությունը` մեր աղոթքն ենք մատուցում Երկնավորին` զոհվածների հոգիների խաղաղության ու հանգստության և տուժածների շուտափույթ ապաքինման համար:
Մեր զորակցությունը հայտնելով Ձեզ և Իսպանիայի բարեկամ մեր ժողովրդին` ի սրտե մաղթում ենք Բարձրյալն Աստծո հովանին և օրհնությունը` հաղթահարելու այս չարիքը և վերականգնելու Իսպանիայի խաղաղ ու բնականոն կյանքը», - ասված է Նորին Սրբության ցավակցագրում:
Հարակից հրապարակումներ`
- «Չգիտեմ մեզ դեռ էլ ինչ է սպասվում». Բարսելոնայում ապրող հայերն անհանգստացած են
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին
- Բարսելոնայում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
- Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում