Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման հարցով դիմել է մի քանի երկրների
Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել մի քանի երկրների, այդ թվում Ուկրաինայի իրավապահ մարմիններին, Միխեիլ Սաակաշվիլու արտահանձնման (էքստրադիցիա) խնդրանքով:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած երկրից պահանջել արտահանձնել նախկին նախագահին:
Նախարարն ասել է, եթե Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո Սաակաշվիլին լինի ԱՄՆ-ում, ապա իրենք իրավական խորհրդատվություն են սկսելու այդ երկրի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը երեկ հայտարարել էր, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է ցամաքային ճանապարհով Ուկրաիանա մեկնել:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
- Սահակաշվիլին առանց փաստաթղթերի ժամանել է Լեհաստան
- Սահակաշվիլիի հրաժարականի հարցը Ուկրաինայի կառավարությունը կքննարկի վաղը
- Սահակաշվիլին պատմել է, որ հրաժարվել է 200 հազար դոլարանոց աշխատանքից