«Ելք»-ը «Զիբիլիքս» գործի կարճման որոշում չի ստացել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումը ստացած գործի կարճման որոշումը «Ելք» դաշինքը դեռևս չի ստացել։ Սույն գործը ՀՔԾ-ն կարճել էր հուլիսի 25-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի անդամները դեռևս մայիսին հանցագործության ամսին հաղորդում էին ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող շտաբի մոտ աղբամաններից հայտնաբերված փաստաթղթեր, որոնք դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմի ընտրակաշառք բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը թերթի հետ զրույցում նշել է, որ պաշտոնապես իրենց հայտնի չէ, որ քրեական գործը կարճվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան