Նիկշա Բավցևիչ. Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը
2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Միայն այս հանդիպումից հետո պարզ կդառնա, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է առաջիկա որոշիչ խաղի մասին։
«Բոսնիա և Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին և որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետև այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա և Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Եվ, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին»,- նշել է Բավցևիչը:
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստան չի ժամանել թիմի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշևիչը: Նիկշա Բավցևիչը կարծիք է հայտնել, թե որքանով դա կանդրադառնա այս հանդիպման վրա. «Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի և չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշևիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»։
A խմբի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովիա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ): Խաղը կմեկնարկի 20:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Շվեդիայի թիմին
- Շվեդիայի հայերը կարող են աջակցել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Սլովակիային
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրել
- Նիկշա Բավցևիչ. Պետք է ցույց տանք, որ հայկական բասկետբոլի զարգացումը ճիշտ ուղու վրա է
- Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն ունեցան նաև ազգային նշանակության հաղթանակ. մարզիչ
- Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանում մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաները հաղթել են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
- Բասկետբոլի Մ 16 տարեկան աղջիկները՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող
- Հայաստանի բասկետբոլիստները կրկին հաղթել են Ալբանիային