Էրդողանը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին քվեարկել Մերկելի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելն ու նրա կողմնակիցները Թուրքիայի թշնամիներն են:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, նա կոչ է արել Գերմանիայի թուրք քաղաքացիներին դեմ քվեարկել Մերկելին առաջիկա ընտրություններում:
«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ հայրենակիցներին: Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ Դեմոկրատական և Կանաչների կուսակցությունները Թուրքիայի թշնամիներն են: Աջակցեք քաղաքական այն ուժերին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,-ասել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի պաշտպանության նախարար. «Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել»
- Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին
- Գերմանիան պահանջում է, որ ԵՄ-ն ֆինանսական ճնշում գործադրի Թուրքիայի վրա
- Մերկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը
- Գերմանիան վերանայում է Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության կուրսը
- Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան