Լևոն Արոնյանն ամուսնանում է
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում ապագա կնոջ՝ ավստրալուհի Արիանա Կաոիլիի հետ ֆոտոշարք է հրապարակել։ Ֆոտոշարքով շախմատիստը հայտնում է, որ սեպտեմբերի 30-ին՝ Երևանում տեղի կունենա իրենց հարսանիքը։
Արոնյանը ֆոտոշարքը մակագրել է Կորնթացիների 13-ից մեջբերումով։
«Ես հաղթեցի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում, սակայն նաև հաղթեցի այստեղ։ Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ ձայն ձայն հանող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։ Եվ եթե մարգարեանալու պարգև ունենամ և հասկանամ բոլոր սրբազան խորհուրդներն ու ձեռք բերեմ ամբողջ գիտելիքները, և անգամ լեռներ տեղափոխելու մեծ հավատ ունենամ և սեր չունենամ, ես ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ ու իմ մարմինը կրակի մատնեմ և սեր չունենամ՝ոչ մի օգուտ չեմ ունենա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան