Դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ։
Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:
Ձեր երկրի համար ծանր պահին կիսում ենք Ձեր վիշտը և մեր զորակցությունն ու կարեկցանքը հայտնում բարեկամ Իսպանիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն հաղթահարելու այդ ողբերգության հետևանքները:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ ցավակցությունը և հարգանքիս հավաստիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին
- «Չգիտեմ մեզ դեռ էլ ինչ է սպասվում». Բարսելոնայում ապրող հայերն անհանգստացած են
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին
- Բարսելոնայում տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
- Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում