Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի
Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։
Աշխատանքային խումբը Ազատ տնտեսական գոտու տեխնիկական առաջադրանքը քննարկել և նախապատատրաստել է հաստատման։
Աղբյուրը հայտնում է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը». իրանագետ
- «Մեղրի ազատ տնտեսական գոտու» ստեղծումը պետք է դիտարկել տարածքային զարգացման կոնտեքստում. փոխնախարար
- Ստեղծվում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ
- Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությամբ ակնկալվում է 350-400 միլիոն դոլարի ներդրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան