Զինվորների մատաղ է բաժանվել «Խոսրովի անտառի» հրդեհի մարմանն աջակցելու համար. «Ժողովուրդ»
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարվել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս, կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կրակի դեմ պայքարած արգելոցի աշխատողները, նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը, որոշեցին զինվորներից շնորհակալություն հայտնել` մատաղի տեսքով: Նրանք մատաղ էին արել, ինչն էլ բաժանեցին զինվորներին` հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան