«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 0:4 հաշվով հաղթանակ տարավ «Սուոնսի»-ի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՄՅՈւ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Առաջին խաղակեսում հանդիպման հաշիվը բացել է մանչեսթերցիների պաշտպան Էրիկ Բային: Հանդիպման արդեն 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Մանչեսթեր»-ի առավելությունը կրկնապատկել է Ռոմելու Լուկակուն, որից երկու րոպե անց կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել է Պոլ Պոգբան:
«Կարմիր սատանաների» չորրորդ գնդակը խփել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը: