Վերջին հինգ տարում Ախալքալաքում վերականգնվել է 26 դպրոց
Ախալքալաքի շրջանում 2013-2017 թվականների ընթացքում վերականգնվել է 26 դպրոց, կառուցվել 3 դպրոց և կահավորվել երկու բժշկական սենյակ: Գրում է Jnews.ge կայքը:
Այդ դպրոցներից մի քանիսը տարբեր տարիների ընթացքում մասամբ վերանորոգվել է: Շրջանի երկու դպրոցներ վերանորոգում է Հազարամյակի մարտահրավերներ – Վրաստան հիմնադրամը:
2017 թ.-ին ծրագրված և նախագծված է Գումբուրդո գյուղի դպրոցի շենքի կառուցումը: Սկսվել է երկու՝ Պտենա և Ափնիա փոքր գյուղերի դպրոցների շինարարությունը: Ախալքալաքի №1 և №2 դպրոցներում բացվել են բժշկական սենյակներ:
Մասնակիորեն վերանորոգվում են՝ Բալխո, Տուրցխ, Սուլդա և Վարևան գյուղի դպրոցները, Բարալեթ գյուղի №2 դպրոցը, Ախալքալաքի №2 և №1 դպրոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները