ՍԱՊԾ մասնագետը հորդորում է խուսափել տնական կաթ, մածուն գնելուց. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հորդորել է բնակչությանը` «Կաթ, մածուն, պանիր, ցանկացած կաթնամթերք կլինի, թե կենդանական ծագման այլ մթերք կլինի, որը տնայնագործական պայմաններում է արտադրված, խնդրում եմ և հորդորում եմ՝ խուսափեք նման մթերք գնելուց: Դա հենց ինքը տեղով ռիսկ է մարդու կյանքին և առողջությանը: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ մածունը՝ սկսած կաթից, մերունից, արտադրությունից, պիտանելիության ժամկետից, պահպանման ջերմաստիճանից, ինչ վիճակում է: Դա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ես կարող եմ համարել»:
Ըստ նրա, գյուղացին իրավունք ունի իր կողմից արտադրվող արտադրանքը վաճառել միայն գյուղացիական շուկաներում, որտեղ գյուղացիական շուկայի տնօրենը, կազմակերպիչը պետք է երաշխավորի, որ այդ արտադրանքը ուղեկցվել է անասնաբուժական փաստաթղթերով, այդ արտադրանքն անվտանգ է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։