Հայաստանում ծանր հանցագործությունները նվազել են
Այս տարի նկատվել է առանձնապես ծանր հանցագործությունների նվազում՝ շուրջ 18 դեպքով։ Գրում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով քննչական կոմիտեի տրամադրած տվյալները: Ըստ այդմ, 2016 թվականին՝ օգոստոսի 17-ի դրությամբ գրանցվել է առանձնապես ծանր և ծանր հանցագործության 53 դեպք, իսկ այս տարի՝ 35։
Առանձնապես ծանր և հանցագործությունների շարքին են դասվում սպանությունները (այդ թվում՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանությունները, մոր կողմից երեխային սպանելը) սպանության փորձերը։
«Ճիշտ է, վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվեցին աղմկոտ մի քանի սպանության դեպքեր, սակայն դա ամենևին չի նշանակում, թե սպանությունների աճ է նկատվել։ Հանցավորության վիճակը կայուն է, ավելին՝ կոնկրետ վիճակագրական տվյալները փաստում են, որ ունենք որոշակի նվազում»,- լրատվամիջոցին հայտնել են ՔԿ լրատվական ծառայությունից՝ փաստելով, որ գրանցված հանցագործության դեպքերը, կատարման եղանակն էր մեր իրականության համար աննախադեպ, ինչով էլ պայմանավորված՝ հասարակական մեծ հնչեղություն ստացան։
Ինչ վերաբերում է աղմուկ հանած հանցագործություններին՝ մասնավորապես Գրանցված աղմկոտ սպանությունները՝ Շամիրամ գյուղում տեղի ունեցած 4 անձի սպանությունը, Արմավիրի մարզպետի խորհրդականի, Սևանի լողափում տեղի ունեցած վիճաբանությանը հաջորդած երիտասարդի, Դիլիջանում հուղարկավորությունից հետ համագյուղացու կողմից կատարված սպանություններին, ապա դրանք բացահայտվել են։
Դիտարկվող ժամանակահատվածում ծանր հանցագործությունների բացահայտումները կազմել են 85 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք է առաջադրվել` Շամիրամում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար
- Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան