Իգնատի Առաքելյան. Մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր
Արարատի մարզի Երասխավան համայնքում «Գրին ֆարմեր» ընկերությունը պատրաստվում է հիմնվել կեռասի, ծիրանի և խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով:
Այսօր համայնք այցելած գյուղատնտեսության նապարար Իգնատի Առաքելյանին ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա:
Այգին ամբողջությամբ պատված կլինի հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրևային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է կաթիլային համակարգով, կներդրվի նաև հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա:
«Վաղահաս և ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018 թվականից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով», - նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում