Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ռուսական «ԻԼ-76»-ի անձնակազմին
Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին իր մասնակցությունն ավարտեց ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմը՝ ընդհանուր առմամբ իրականացնելով 17 հրդեհաշիջող թռիչք:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանի Հանրապետության տարածքում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ինքնաթիռը սպասարկող անձնակազմին՝ հրամանատար Եվգենի Սերիխի գլխավորությամբ, պարգևատրել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» և ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալներով:
Նախարարության հաղորդմամբ, Խոսրովի արգելոցում շարունակվում է հետմարման և անտառի վերականգնման գործընթացը. տեղում աշխատում են ՀՀ ԱԻՆ փրկարարները, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները:
Հարակից հրապարակումներ`
- Ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ՝ ևս չափազանցություն է. փոխնախարար
- ԱԻՆ. Հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի
- «ԻԼ-76» օդանավը 5-րդ թռիչքը կկատարի «Խոսրովի անտառի» տարածքում
- Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը
- Ռուսական հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը
- ՀՀ ԱԻ նախարարը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան