Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ
«Խաղողագործությունն այսօր հանրապետությունում գերակա ճյուղ է ճանաչվել, բայց բացեր կան ոլորտում, որը պետք է կարողանանք համախմբված ձևով, մեկս մյուսիս օգնելով վերացնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ երկու կամ առնվազն երեք շաբաթ հետո հանրապետությունում սկսվելու խաղողի մթերման սեզոնը. «Մեր վերամշակող ձեռնարկություններին առաջարկվում է տարեկան 3 տոկոսով վարկային պորտֆել։ Փոխշահավետ համագործակցության համար արտադրող և վերամշակող կազմակերպությունները պետք է ունենան իրավական ուժ ունեցող պայմանագիր։ Եթե մենք այդ հարցը լուծենք, այս դեպքում գյուղացի-վերամշակող փոխհարաբերությունը կարգավորված կլինի»։
Արտակ Սարգսյանն այս տարվա խնդիրներից առանձնացրեց ոռոգման հարցը՝ նշելով, որ տարին սակավաջուր էր և այն իր լուրջ ազդեցությունը կունենա բերքի վրա։
«Իմ կարծիքով, նախորդ տարվա մեր ունեցած բերքից մի 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում այս տարի։ Սա, իհարկե, կանխատեսում է»,- նշեց նա։
«Հայաստանի խաղողագործների միության» նախագահը հավելեց, որ արդեն երկու տարի է «Վինար» ըներության հարցը վերջնական լուծված չէ և 30 մլն դրամի պարտք դեռ կա խաղողագործներին։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը. գյուղնախարար
- Այս տարի միջակից ցածր է ծիրանի և խաղողի բերքի քանակը. Հրաչ Բերբերյան
- Վերամշակող ընկերությունները գյուղացիներին 740.4 մլն դրամ պարտք են մարել
- Նախարար. Պարզվել է «Վինար»-ի սպիրտը խաղողի չէ
- Քաղցրաշենցիներին չմարված պարտքի գործը դատախազությունում է. Արտակ Սարգսյան
- Փոխնախարարը վեճի բռնվեց բողոքի դուրս եկած խաղողագործների հետ
- Քաղցրաշենցի խաղողագործների մի մասի պարտքը վճարել են