Ռուսաստանում պատրաստվում են Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարել
Ռուսաստանի կինոընկերություններից մեկը պատրաստվում է սկսել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
«Ռուսարմինֆո»-ի հաղորդմամբ, «Սուսերով պարը» վերնագրով ֆիլմի ռեժիսորը և սեցնարիստը Յուսուպ Ռազիկովն է: Ֆիլմը նկարահանելու է Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» ընկերությունը: Նկարահանումները կսկսեն 2018-ին, կլինեն Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում:
Նախատեսվում է, որ կոմպոզիտորի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերում են Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները: