ԱՎԾ. Պարենային ապրանքների գնաճ է գրանցվել
Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.3%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 98.3%-ի դիմաց:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճով՝ 105.5%:
Միևնույն ժամանակաշրջանում գնանկում է գրանցվել ոչ պարենային ապրանք ների և ծառայությունների խմբերում, համապատասխանաբար՝ 97.3% և 98.2%:
Նույն աղբյուրի համաձայն, առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 106.5%:
ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 971 904.0 մլն. դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 54 205.0 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 5.6%: 2017թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 6.5%-ով աճին (106.5%) զուգընթաց արձանագրվել է գյուղատնտեսության 3.8%-ով անկում (96.2%):
Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2017թ. I եռամսյակում կազմել է 1 202.9 հազ. մարդ, որոնց 81.0%-ը կամ 974.5 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 26.8%-ը` գյուղատնտեսության ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան