Lևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
Վերջ։ Ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ և վերջին փուլը ևս։ Սենթ Լուիսում հաղթողի կոչումը նվաճեց Լևոն Արոնյանը։ Հաղորդում է chess.am կայքը:
Նա հաղթել էր արագ շախմատի մրցաշարում։ Կայծակնայինում հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը 13․5 միավորով, իսկ Արոնյանը 12․5-ով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Բայց, քանի որ հաղթողը որոշվում է 2 մրցաշարի ընդհանուր հաշվարկով, Լևոն Արոնյանը 24․5 միավորով նվաճեց ոսկին՝ 3 միավորով ետ թողնելով 2-3-րդ տեղերը զբաղեցրած Կարյակինին և Նակամուրային։
Grand Chess Tour-ի 4-րդ փուլի վերջնական տասնյակն ունեցավ այսպիսի տեսք՝
Արոնյան-24․5
Կարյակին-21․5
Նակամուրա-21․5
Նեպոմնյաշչի-20
Կարուանա-16․5
Դոմինգես-16․5
Լե Գուանգ-16․5
Կասպարով-16
Անանդ-14
Նավարա-13:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանն ամուսնանում է
- Լևոն Արոնյանն առաջատարն է Grand Chess Tour-ի չորրորդ փուլի ընդհանուր հաշվարկում
- Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողն է
- Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կասպարովի հետ Grand Chess Tour-ում
- Լևոն Արոնյանը և Գարրի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին
- Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը վերջին տուրում պարտվել է
- Հաջողություններիս մեջ ներդրում է ունեցել մայրս. Արոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան